ՌԴ-ում մայրը փորձել է վաճառել 13-ամյա դստեր կուսությունը (տեսանյութ)
ՌԴ ոստիկանությունը ձերբակալել է կնոջը, որ խոստովանել է, որ մտադիր էր վաճառել իր 13-ամյա դստեր կուսությունը հարուստ անձնավորությանը:
Ինչպես հայտնում է Daily Mail-ը, 35-ամյա Իրինա Գլադկիխին և նրա ընկերուհուն ոստիկանները ձերբակալել են գաղտնի իրականացված հատուկ գործողության արդյունքում: Նրանք Մոսկվա են ժամանել Չելյաբինսկից դեռահաս աղջկա հետ, որպեսզի նրա հետ «առաջին գիշերն» անցկացնելու իրավունքը 26 000 դոլարով վաճառեին հարուստ հաճախորդի:
Այս մասին անձամբ խոստովանում է 35-ամյա մայրը հրապարակված տեսանյութում: Կինը տեղյակ չէր, որ գործ ունի ոստիկանների հետ, որոնք քողարկված արշավի էին մասնակցում:










