ՆԱՍԱ-ի գիտնականները 2017-ը ճանաչել են պատմության երկրորդ ամենաշոգ տարին

18:01 • 19.01.18

ՆԱՍԱ-ի (Օդագնացության և տիեզերական տարածության հետազոտությունների ազգային գործակալություն) գիտնականները 2017 թվականը ճանաչել են դիտարկությունների ամբողջ պատմության երկրորդ ամենաշոգ տարին. առաջինը եղել է 2016-ը: Այս մասին ասվում է գործակալության կայքում:

«Շարունակելով արդեն հաստատված միտումը՝ անցած տարի Երկրի վրա օդի ջերմաստիճանը Ցելսիուսի սանդղակով 0,9 աստիճանով ավելի բարձր էր, քան միջինում՝ անցած հարյուրամյակի երկրորդ կեսին: Նման ցուցանիշը զիջում է միայն 2016 թվականին, երբ օդի ջերմաստիճանը նորմալից բարձր էր 1 աստիճան Ցելսիուսով», - ասվում է ՆԱՍԱ-ի զեկույցում:

Հայտնի է, որ 2015 թվականից ամեն ամիս Երկիր մոլորակի միջին ամսական ջերմաստիճանը նոր ռեկորդներ է սահմանել՝ նորման գերազանցելով 1-1.5 աստիճան Ցելցիուսով:

Մասնավորապես բարձր օդի ջերմաստիճան է արձանագրվել 2016 թվականի առաջին հինգ ամիսների ընթացքում և օգոտսոսին, երբ Արկտիկայում և Ռուսաստանի մի շարք շրջաններում տիպիկ ջերմաստիճանները 5-9 աստիճանով գերազանցել են նորման: Նախանցած տարվա ամռան կեսին այս միտումը սկսել է նվազել, և գիտնականները սպասել են, որ այն կարող է դադարել 2016 թվականի աշնանը կամ 2017 թվականի սկզբին:

Սա տեղի չի ունեցել, և մինչև 2017 թվականի մայիս օդի ջերմաստիճանը շարունակել է մաքսիմալ բարձր մնալ, այնուհետև շոգը փոխարինվել է սառնամանիքով: