Մեծ Բրիտանիայում ԵՄ կազմից դուրս գալու հարցով ևս մի հանրաքվե չի լինի. Թերեզա Մեյ

14:39 • 20.01.18

Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հայտարարել է, որ երկրի՝ Եվրամիության կազմից դուրս գալու վերաբերյալ ևս մի հանրաքվե իրենք անցկացնել չեն պատրաստվում։ Այդ մասին Մեյը հայտնել է Bild պարբերականին տված հարցազրույցում:

«Խորհրդարանն ընտրելու հնարավորություն է տվել Բրիտանիայի քաղաքացիներին, և նրանք արել են դա», - ասել է վարչապետը:

Նա նաև նշել է, որ Մեծ Բրիտանիան լքում է ԵՄ-ն, սակայն ոչ Եվրոպան:

«Մենք չենք փակում դռները, մենք ցանկանում ենք պայմանավորվածություններ ձեռք բերել ազատ առևտրի վերաբերյալ համապարփակ համաձայնագրի, ինչպես նաև անվտանգության ոլորտում գործընկերության վերաբերյալ»,- ընդգծել է Մեյը: