Կալիֆոռնիական ծոցում 6.3 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Կալիֆոռնիական ծոցում տեղի է ունեցել 6.3 բալանոց երկրաշարժ, ստորգետնյա ցնցումները տարածվել են նաև Մեքսիկայի ափերի վրա, այս մասին գրում է СBS գործակալությունը:
ԱՄՆ-ի երկրաբանական ծառայությունը հայտնել է, որ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Լորետո քաղաքից 78 կմ հյուսիս-արևելք՝ Ներքին հարավային Կալիֆոռնիայի և Սոնորի նահանգների միջև ընկած տարածքի ջրերում:
Նշվում է, որ երկրաշարժի օջախը գտնվել է 16 կմ խորության վրա:
Ստորգետնյա ցնցումների հետևանքով ցունամի չի առաջացել, Մեքսիկայի հատվածում նույնպես ավերածություններ չեն գրանցվել:










