Իրաքում 5,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
Իրաքի Դիյալա նահանգի Մանդալի շրջանում այս գիշեր 5,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հայտնել է երկրի հիդրոօդերևութանական և սեյսմոլոգիական դիտարկումների ծառայությունը:
Ինչպես փոխանցում է РИА Новости գործակալությունը, երկրաշարժի օջախը գտնվել է 10 կմ խորության վրա: Այն զգացել են հատկապես Դիյալայի բնակիչները, ինչպես նաև Բաղդադի արևելյան շրջաններում ապրողները:
Նշվում է, որ 3 և 3,8 մագնիտուդ ուժգնությամբ ստորգետնյա ցնցումներ են գրանցվել նաև Մանդալիից քիչ հեռու:
Աղբյուրը հայտնում է, որ երկրաշարժի հետևանքով տուժածներ և ավերածություններ չկան:










