Հազարավոր մարդիկ են դուրս եկել մասնակցելու Թրամփի դեմ Կանանց երթին (տեսանյութ)

18:47 • 21.01.18

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության մեկամյա տարեդարձի օրը հազարավոր կանայք են փողոց դուրս եկել ԱՄՆ-ի ավելի քան 200 քաղաքում:

Ինչպես հաղորդում է CNN-ը, կանանց բողոքի երթը սկսվել է հունվարի 20-ին: Բողոքի ակցիան միավորել է ոչ միայն Թրամփի հակառակորդներին: Փողոց են դուրս եկել նաև #MeToo սեռական ոտնձգությունների և բռնության դեմ արշավի կողմնակիցները:

Ուղիղ մեկ տարի առաջ կանանց առաջին զանգվածային երթերին միլիոնավոր քաղաքացիներ էին մասնակցել, որոնք դժգոհ էին ԱՄՆ նախագահի քաղաքականությունից: 

Նախագահ Թրամփը անմասն չի մնացել երկրում տիրող իրադարձություններից և թվիթերյան գրառում է կատարել: «Գեղեցիկ եղանակ է երկրի ողջ տարածքում, հիանալի օր է Կանանց երթի համար: Դուրս եկեք տոնելու պատմական դեպքերը և աննախադեպ տնտեսական հաջողությունը, որը գրանցվել է նախորդ 12 ամսում: Կանանց շրջանում գործազրկության ամենացածր ցուցանիշը 18 տարվա ընթացքում»,- գրել է ԱՄՆ ղեկավարը:

 

Հազարավոր մարդիկ են դուրս եկել մասնակցելու Թրամփի դեմ Կանանց երթին (տեսանյութ)