Գերհարդ Շրյոդերը կամուսնանա հինգերորդ անգամ

18:57 • 25.01.18

Այս տարվա աշնանը Գերմանիայի նախկին կանցլեր Գերհարդ Շրյոդերը պատրաստվում է ամուսնանալ հինգրերորդ անգամ: Այս մասին հայտնում է Focus-ը:

Աղբյուրի հաղորդմամբ՝ 73-ամյա քաղաքական գործչի ընտրյալն է դարձել 48-ամյա կորեացի Քիմ Սո Յոնը, որն աշխատում է որպես ձեռնարկատիրության զարգացմամբ զբաղվող գերմանական կորպորացիայի ներկայացուցիչ:

Նշվում է, որ զույգը մտադիր է ապրել Գերմանիայում և Հարավային Կորեայում: Շրյոդերի խոսքով՝ ինքը կցանկանար ավելի լավ ծանոթանալ կորեերենի հետ և «նորմալ կյանք վարել»:

Focus-ի տվյալների համաձայն՝ այժմ Շրյոդերը բաժանվում է իր չորրորդ կին Դորիս Շրյոդեր Կորֆից, որի հետ նա երկու որդեգրված երեխա ունի: