Բրազիլիայի խորհրդարանի շենքում հրդեհ էր բռնկվել
Բրազիլիայի ազգային կոնգրեսի պատգամավորների պալատի շենքում հրդեհ էր բռնկվել: Այս մասին հայտնում է Globo հեռուստաալիքը:
Նախնական տվյալների համաձայն՝ միջադեպի պատճառ է դարձել կարճ միացումը: Այժմ հրդեհն արդեն մարվել է, վնասվել է լիագումար նիստերի դահլիճը:
Աղբյուրի մանրամասնում է, որ հրդեհի հետևանքով տուժածներ չկան: Բրազիլացի խորհրդարանականներն արձակուրդում են և աշխատանքի կվերադառնան փետրվարին:










