Դոլարի փոխարժեքը ռուբլու նկատմամբ հասել է վերջին 9 ամսվա ընթացքում նվազագույն ցուցանիշի

15:37 • 25.01.18

Ռուսական արժույթի նկատմամբ ԱՄՆ-ի դոլարի փոխարժեքը նվազել է՝ հասնելով վերջին 9 ամսվա ընթացքում նվազագույն ցուցանիշի՝ 56 ռուբլուց ցածր: Այդ մասին են վկայում Մոսկվայի բորսայի տվյալները, հայտնում է lenta.ru-ն:


Մոսկվայի ժամանակով ժամը 11:00-ի դրությամբ՝ ամերիկյան արժույթի փոխարժեքը նախորդ վաճառքի ավարտի համեմատ նվազել է 34 կոպեկով՝ հասնելով 55,84 ռուբլու, եվրոն՝ 32 կոպեկով՝ հասնելով 69,30 ռուբլու:


Ռուսական արժույթի փոխարժեքն ամրապնդվել է նավթի համաշխարհային գների աճի ֆոնին: Brent ապրանքանիշի նավթի բարելի արժեքը 2014 թվականի դեկտեմբերից ի վեր առաջին անգամ գերազանցել է 71 դոլարը: