Հայտնի է Իտալիայում գնացքի՝ գծերից դուրս գալու հետևանքով զոհերի և տուժածների թիվը (տեսանյութ)
Իտալիայի հյուսիսում գտնվող Կրեմոնա քաղաքից Միլան ուղևորվող ուղևորատար գնացքի՝ գծերից դուրս գալու հետևանքով մահացել է առնվազն երկու մարդ, լուրջ վնասվածքներ ստացել 10-ը: Այս մասին հայտնում է Rainews24 հեռուստաալիքը:
Հեռուստաալիքի հաղորդմամբ՝ մոտ հարյուր մարդ թեթև վնասվածքներ է ստացել:
Հիշեցնենք, որ միջադեպը տեղի է ունեցել Պիոլտելլո քաղաքի մոտակայքում: Միլանը և Վենետիկը միավորող երկաթուղու հատվածում հայտարարվել է գնացքների մեկնման հետաձգման մասին:










