Բեզոարյան այծի ապօրինի որս կատարելու դեպքի առթիվ  հարուցվել է քրեական գործ. դատախազություն

15:11 • 26.01.18

Անհայտ անձի կողմից Սյունիքի մարզի Աջաբաջ կոչվող բնակավայրին հարակից՝ որսն ամբողջովին արգելված տարածքում Բեզոարյան այծի ապօրինի որս կատարելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ։

Այս մասին Tert.am-ին հայտնեց ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը.«Դեպքի առթիվ ՀՀ ՔՕ-ի 294-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 3-րդ կետերի հատկանիշներով ՀՀ Սյունիքի մարզի դատախազությունում հարուցվել է քրեական գործ: Նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ ՔԿ-ին»։

Հիշեցնենք,որ հունվարի 24-ին, ժամը 9։30-ին ՀՀ ԲՆ «Զանգեզուր» կենսոլորտային համալիր ՊՈԱԿ-ի «Զանգեզուր» պետական արգելավայր տեղամասի տեսուչ Ա․ Ստեփանյանն ահազանգել է տնօրինությանը, որ Աջաբաջ բնակավայրի հարակից տարածքում կրակոցի ձայն է լսվում։ Տնօրենի հանձնարարությամբ այդ տարածք են մեկնել վեց աշխատակիցներ։ 

Տարածքը սանրելուց հետո ՊՈԱԿ-ի աշխատակիցները ժամը 12։00-ին հայտնաբերել են սպանված մեկ բեզոարյան այծ, որին չէին հասցրել մորթազերծել։