Գերմանիայում 500 կգ կշռող ռումբ են վնասազերծել
Գերմանիայի արևմտյան Բոհում քաղաքի կենտրոնում ավելի քան 10 000 մարդ է տարհանվել՝ քաղաքում հայնտաբերված 500 կգ կշռող ռումբի պատճառով: Այս մասին հաղորդում է Euromag-ը՝ վկայակոչելով քաղաքային իշխանություններին:
«10-12 հազար մարդ է տարհանվել քաղաքի կենտրոնից»,- ասվում է քաղաքաին իշխանությունների պաշտոնական թվիթերյան էջում:
Հինգշաբթի Բոհումի իշխանությունները սկսել էին տարհանումն այն շրջանում, որտեղ հայտնաբերվել էր կես տոննա կշռող ռումբը: Բոլորին տարհանել են, մասնավորապես՝ քաղաքապետարանի պատմական կառույցի մոտակայքից: Տարհանումներից հետո այն պայթեցվել է մասնագետների հսկողությամբ:










