Կալիֆորնիայում 5,8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
ԱՄՆ Կալիֆորնիա նահանգում տեղի է ունեցել 5,8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ, այս մասին հայտնում է РИА Новости գործակալությունը՝ հղում անելով ԱՄՆ-ի երկրաբանական հետազոտությունների ծառայությանը (USGS):
Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Ֆերնդեյլ քաղաքից 173 կմ արևմուտք, երկրաշարժի օջախը՝ 5.1 կմ խորության վրա:
Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան:
Հիշեցնենք, որ հունվարի 4-ին Կալիֆորնիայում 4.5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ էր տեղի ունեցել։ Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել էր Բերքլի քաղաքից 3 կմ արևելք, հիպոկենտրոնը՝ 13 կմ խորության վրա։










