Քիսինջերն ասել է՝ որն է միջազգային անվտանգությանն ուղղված գլխավոր վտանգը
Հյուսիսկորեական խնդիրն «ամենաանհետաձգելի» մարտահրավերն է միջազգային անվտանգության և կայունության համար: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ նախկին պետքարտուղար Հենրի Քիսինջերը Սենատում լսումների ժամանակ, գրում է defensenews.com-ը:
Նա նախազգուշացրել է, որ ԿԺԴՀ-ի միջուկային կարգավիճակի ճանաչումը կհանգեցնի միջուկային զենքի չտարածման ռեժիմի փլուզմանը: Այդ դեպքում, ինչպես կարծում է Քիսինջերը, Հարավային Կորեան և Ճապոնիան նույնպես կցանկանան ստեղծել սեփական միջուկային զենքը:
Նրա կարծիքով՝ միջուկային զենք ունենալու Հյուսիսային Կորեայի իրավունքի պաշտոնական ճանաչումը կհանգեցնի այդ տեսակի զենքի ստեղծումից այլ պետություններին հետ պահելու հարցում ԱՄՆ-ի հնարավորությունների նվազմանը:
Քիսինջերը նշել է, որ միջազգային հանրության «հիմնական խնդիրը» պետք է դառնա Կորեական թերակղզու ապամիջուկայնացումը:
Նա նաև նախազգուշացրել է ԱՄՆ-ին միակողմանի գործողություններ չձեռնարկել ԿԺԴՀ-ի նկատմամբ:










