«Գենետիկորեն ձևափոխված օրգանիզմներ՝ այլընտրանք, թե պարտադրանք». լսումներ ԱԺ–ում (ուղիղ)
ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովն այսօր կազմակերպել է «Գենետիկորեն ձևափոխված օրգանիզմներ՝ այլընտրա՞նք, թե՞ պարտադրանք» թեմայով խորհրդարանական լսումներ:
Նշենք, որ նախորդ ԱԺ-ում քննարկվել էր «Գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների (ԳՁՕ) գործածության մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որը կառավարության կողմից հետո է վերցվել:
Ըստ հանձնաժողովի նախագահ Վարդևան Գրիգորյանի՝ խնդիրը կրկին օրակարգում է և հակասական մոտեցումներ կան:
«Պետք է կանոնակարգվեն ԳՁՕ-ների և դրանցից ստացված մթերքների ներկրման, արտահանման, իրացման, օգտագործման, մշակման գործառույթները: Ինչպես նաև Հայաստանում արտադրվող, ներկրվող գենետիկորեն ձևափոխված բույսերի, կենդանիների և սերմերի շրջանառությունը՝ գնահատելով ԳՁՕ-ներում կատարված վերափոխումների դրական և բացասական ազդեցության գիտականորեն հիﬓավորված ռիսկերը»,-ասաց նա:










