Շվեդիայում տղամարդը փորձել է հրդեհել հեռուստառադիոընկերության շենքը
Շվեդիայի Գյոթեբորգ քաղաքում այսօր վաղ առավոտյան տղամարդը փորձել է հրդեհել հեռուստառադիոընկերության շենքը: Այս մասին հայտնում է «РИА Новости»-ն՝ հղում անելով Գյոթեբորգի ոստիկանությանը:
«Դեպքի վայր ժամանելուն պես ոստիկանությունը հայտնաբերել է այնտեղ տուժած տղամարդուն», - ասվում է ոստիկանության հաղորդագրությունում:
Աղբյուրի հաղորդմամբ՝ ազդանշանային համակարգը միացել է տեղական ժամանակով ժամը 05:00-ին, և տղամարդն ասել է ժամանած ոստիկաններին, որ ինքը փորձել է հրդեհել շինությունն իր հետ բերած հեղուկի միջոցով, սակայն դա իրեն չի հաջողվել:
Սկզբում տղամարդը տեղափոխվել է հիվանդանոց՝ հրդեհման փորձի հետևանքով ստացած վնասվածքները մշակելու համար, այնուհետև նրան տարել են ոստիկանություն:
Նշվում է, որ 25-ամյա տղամարդը կասկածվում է հրդեհման փորձի համար:










