«Նաբերեժնի» հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է ԱԺ նախկին պատգամավոր «Յուվեցի Կարոյի» 33-ամյա փեսայի դին. ՔԿ–ն պարզում է մահվան հանգամանքները

14:29 • 27.01.18

 

Այսօր առավոտյան շտապօգնության Կենտրոնական ենթակայանից ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ Հրազդանի կիրճում գտնվող հյուրանոցային համալիրներից մեկում հայտնաբերվել է երիտասարդ տղամարդու դի։

Դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը։ Պարզվել է դիակի ինքնությունը, ով Երևանի բնակիչ է` ծնված 1985 թ.։ 

Այս մասին Tert.am-ին հայտնեցին Քննչական կոմիտեից. դիակի արտաքին զննությամբ դատաբժիշկը բռնության հետքեր չի արձանագրել։

ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Մալաթիա-Սեբաաստիա վարչական շրջանի քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու երիտասարդի մահվան հանգամանքները, կատարվել է դեպքի վայրի զննություն, վերցվել են փորձանմուշներ։ Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։

Հիշեցնենք, որ Shamshyan.com-ի տեղեկություններով այսօր` ժամը 09։30-ի սահմաններում, Հրազդանի կիրճում գտնվող «Նաբերեժնի» հյուրանոցային համալիրում հայտնաբերել են Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի բնակիչ՝ 33-ամյա Գոռ Առաքելյանի դին։


Կայքի տեղեկություններով՝ Գ. Առաքելյանը Ազգային ժողովի նախկին պատգամավոր, ԲՀԿ-ական, «Յուվեցի Կարո» մականվամբ Կարո Կարապետյանի փեսան է, ով տարիներ առաջ դատապարտվել էր ազատազրկման՝ Վերնիսաժում կրակոցներ արձակելու և մի քանի հոգու հրազենային մարմնական վնասվածքներ պատճառելու մեջ։