Մեքսիկայում մեքենայի կցասայլում հայտնաբերվել է ավելի քան 100 ապօրինի ներգաղթյալ
Մեքսիկայի բանակն ուրբաթ մեքենայի կցասայլում հայտնաբերել է Կենտրոնական Ամերիկայի երկրներից ավելի քան 100 ապօրինի ներգաղթյալի։ Նրանք փորձում էին հասնել ԱՄՆ-ի սահման, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։
Մեքենան կանգնեցվել է Տամաուլիպաս նահանգում։ Բոլոր ներգաղթյալները եղել են առանց սննդի և ջրի։
Օտարերկրացիներից բաղկացած խումբը կազմված է եղել 83 գվատեմալացուց, 17 հոնդուրասցուց և 9 սալվադորցուց, որոնք մտադիր էին հասնել ԱՄՆ։ Նրանց թվում եղել է 39 երեխա։










