Կանադացուն ձերբակալել են վարչապետ Ջասթին Տրյուդոյին ուղղված «սպառնալից» գրառումների համար
Կանադայի ոստիկանությունը ձերբակալել է Ալբերտա նահանգի բնակչի՝ Twitter սոցցանցում երկրի վարչապետ Ջասթին Տրյուդոյին և նահանգապետ Ռեյչել Նոթլիին ուղղված սպառնալիքների համար, հայտնում է CBC News-ը։
Տղամարդուն ձերբակալել են հունվարի 19-ին, նրան ներկայացվել են մեղադրանքներ։
Նրա թվիթերյան էջն արգելափակվել է։ Միևնույն ժամանակ, չի հստակեցվում՝ որ գրառումներն է նա հասցեագրել վարչապետին։
Մինչ դատական նիստը տղամարդուն ազատ են արձակել, սակայն արգելել են շփվել վարչապետի և նահանգապետի հետ, ինչպես նաև՝ զենք ձեռք բերել։










