Քաբուլում պայթյունի հետևանքով զոհվել է առնվազն 40 մարդ, պատասխանատվությունը ստանձնել է «Թալիբան»-ը

14:43 • 27.01.18

Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում՝ դիվանագիտական թաղամասում, պայթյուն է որոտացել, որի հետևանքով մահացել է առնվազն 40 և վնասվածքներ ստացել մոտ 140 մարդ, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ «Փաժվակ» գործակալությանը հղումով։


Պայթյունի հետևանքով վնասվել է մի քանի շենք:


«Փաժվակ» գործակալության հաղորդմամբ՝  պայթյունի պատասխանատվությունը ստանձնել է «Թալիբան» ծայրահեղական շարժումը:


Ավելի վաղ 1TV հեռուստաալիքը հաղորդել է, որ պայթյունն իրականացրել է մահապարտ ահաբեկիչը՝ ռումբով համալրված ավտոմեքենայի միջոցով: