Քողարկված քայլ. Քենիայի արգելոցում ֆիքսել են առյուծների և գոմեշների մարտը (տեսանյութ)

23:45 • 27.01.18

Համացանցում տեսանյութ է հրապարակվել, որում երևում է, թե ինչպես է գոմեշը մարտի բռնվում առյուծի հետ: РИА Новости-ի հաղորդմամբ՝ կենդանիների մենամարտը նկարահանվել է Քենիայի «Մասայի Մարա» արգելոցում:

Հոլովակի սկզբում երևում է, որ գիշատիչ կենդանին փորձել է հարձակվել գոմեշներից մեկի վրա, սակայն չհասնելով նրա հետևից, թաքնվել է խոտերում: Այդ պահին գոմեշների խմբին մեկ այլ առյուծ է սկսել մոտենալ: Մտածելով, որ մոտակայքում առյուծ այլևս չկա, գոմեշները որոշել են գնալ «հակահարձակման»:

Ինչպես նշվում է տեղանյութի նկարագրության մեջ, արու առյուծին օգտագործել են որպես քողարկում: Առյուծների մոտ հիմնականում որս են անում էգերը: Այդ իսկ պատճառով սմբակավոր կենդանիներն այնքան էլ չեն վախեցել և փախուստի չեն դիմել:

Սպասելով հարմար պահի՝ էջ առյուծը դուրս է եկել թաքստոցից և վազել երեք գոմեշի հետևից: Նրան հաջողվել է բռնել գոմեշներից մեկին և տապալել գետնին: