Թրամփը Դավոսի համաժողովի շրջանակում չի հանդիպել Պորոշենկոյի հետ՝ ժամանակի սղության պատճառով

11:23 • 27.01.18

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն ուրբաթ Դավոսում անցկացվող Համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակում չի հանդիպել Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի հետ՝ ժամանակի սղության պատճառով։ Այդ մասին Twitter-ի իր էջում հայտնել է CBS հեռուստաալիքի լրագրող Մարգարեթ Բրենանը։


«Պորոշենկոյի հետ հանդիպման ժամանակ ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը բացատրել է նրան, որ Թրամփն արդեն մեկնել է Վաշինգտոն։ Նա ցանկանում էր հանդիպել Ուկրաինայի նախագահի հետ, սակայն նրան ժամանակը չի բավականացրել»,- գրել է նա։


Ավելի վաղ հաղորդվել է, որ Դավոսում համաժողովի շրջանակում Պորոշենկոն ցանկանում է Թրամփի հետ քննարկել Ուկրաինա զենքի մատակարարման հարցը։