Մեյվեզերը ցուցադրել է ՄաքԳրեգորին հաղթելուց հետո ստացած 100 մլն դոլարի բանկային կտրոնը (լուսանկար)
Ամերիկացի բռնցքամարտիկ Ֆլոյդ Մեյվեզերը սոցցաներում հրապարակել է 100 մլն դոլարի կտրոնի լուսանկարը, որը նա ստացել էր UFC-ի հանրահայտ բռնցքամարտիկ Քոնոր ՄաքԳրեգորի դեմ մարտի համար:
«Սա պարզ մաթեմատիկա է: Իմ 50 հաղթանակը զրո պարտության պարագայում ապացուցում են, որ ես կարդում էի իմ հակառակորդներին այնպես, ինչպես դուք այժմ կարող եք կարդալ 100 մլն դոլարը կտրոնի վրա»,- Gazeta.ru-ի հաղորդմամբ՝ գրել է մարզիկը:
Մեյվեզեր-ՄաքԳրեգոր մրցամարտը կայացել է բռնցքամարտի կանոններով 2017-ի օգոստոսին: Ամերիկացին հաղթանակ է տարել տեխնիկական նոկաուտով, որից հետո հայտարարել է կարիերան ավարտելու մասին:
Հիշեցնենք, որ Լաս Վեգասում օրեր առաջ ձերբակալվել է Ֆլոյդ Մեյվեզերի հայրը՝ Ֆլոյդ Մեյվեզեր ավագը: Նախկին բռնցքամարտիկի ձերբակալության պատճառը կնոջը ծեծի ենթարկելն էր: 










