Մոսկվա-Նյու Յորք չվերթի ժամանակ բիզնես դասի ուղևորն ապտակել է բորտուղեկցորդուհուն
Մոսկվա-Նյու Յորք չվերթն իրականացնող օդանավում սկանդալ է տեղի ունեցել, հայտնում է ntv.ru-ն։ Բիզնես դասի 38-ամյա ուղևորը, որը Մոսկվայի բնակիչ է, վիրավորական արտահայտություններ է թույլ տվել և արհամարհել բորտուղեկցորդների նկատողությունները։ Այնուհետ նա ապտակել է բորտուղեկցորդուհիներից մեկին։
ՌԴ ՆԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իրինա Վոլկն ասել է, որ ուղևորը կոպտորեն խախտել է հասարակական կարգը, անպատշաճ բառեր օգտագործել և իրական վտանգ ներկայացրել թռիչքի անվտանգության և ուղևորների կյանքի համար։
Ռուսաստան վերադառնալուց հետո ուղևորը ձերբակալվել է տրանսպորտային ոստիկանության կողմից։ Նրա դեմ քրեական գործ է հարուցվել խուլիգանության և ծեծի հոդվածներով։










