Նիգերիայում ամբոխը դաժան ծեծի է ենթարկել տղամարդուն՝ մարդուն այծի «վերածելու» համար
Նիգերիայի Ռիվերս նահանգում բնակիչները դաժան ծեծի են ենթարկել 36-ամյա տղամարդուն՝ կասկածելով նրան կախարդության համար: Այս մասին հայտնում է Daily Post-ը:
Նշվում է, որ ամբոխը հարձակվել է տղամարդու վրա՝ կասկածելով, որ նա մարդուն վերածել է սև այծի: Տղամարդուն ծեծել են այնքան, մինչև նա կորցրել է գիտակցությունը:
Դեպքի վայր ժամանած ոստիկանության աշխատակիցներն ամբոխից ազատել են տուժածին և ոստիկանություն տարել նրան ու այծին: Հարցաքննության ժամանակ ուշքի եկած տղամարդն ասել է, որ այծը պատկանում է իրեն, սակայն նա երբեք մարդ չի եղել:
Իրավապահ մարմինները մտադիր են մանրակրկիտ կերպով պարզել տեղի ունեցածի պատճառները:










