Դավոսում լրատվամիջոցներին «կեղծ» ու «զզվելի» անվանած Թրամփը լրագրողների դժգոհությունն է առաջացրել (տեսանյութ)

10:27 • 27.01.18

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հունվարի 26-ին ելույթ է ունեցել Դավոսում ընթացող Համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակում, որի ժամանակ անդրադարձել է լրատվամիջոցների անաչառ լինելու թեմային:

Ինչպես նշում է The Guardian-ը, Թրամփը կրկին քննադատել է լրատվամիջոցներին՝ դրանց անվանելով կեղծ, սուտ լուրեր տարածող ու զզվելի: Դա անմիջապես առաջացրել է սրահում ներկա գտնվող լրագրողների դժգոհությունը, որոնք բարձրաձայնել են այդ մասին:

Թրամփը նկատել է, որ գործարար եղած ժամանակ, լրատվամիջոցների ներկայացուցիչներն իրեն լավ էին վերաբերվում, սակայն քաղաքական դաշտ մտնելուց հետո, ինքը հասկացել է, թե իրականում որքան զզվելի, ստոր, չար ու կեղծ կարող են լինել մամուլի ներկայացուցիչները:

Աղբյուրը հավելում է, որ լրագրողներն իրենց դժգոհությունն են հայտնել, երբ Համաշխարհային տնտեսական համաժողովի հիմնադիր Կլաուս Շվաբը ներկայացրել է Թրամփին: