Վիետնամում երիտասարդները հարձակվել և զանգվածային ծեծկռտուք են արել սրճարանում (տեսանյութեր)

17:38 • 27.01.18

Վիետնամի հյուսիսում գտնվող Բական նահանգում մոտոցիկլներով երիտասարդների խումբը հարձակում է գործել սրճարանի վրա: Միջադեպը նկարահանվել է հաստատությունում տեղադրված տեսախցիկների միջոցով:

Տեսանյութերից մեկի նկարագրությունում ասվում է, որ հարձակում գործել է մոտ 30 մարդ: Նրանք զինված էին դանակներով, մահակներով և մետաղյա խողովակների կտորներով:

РИА Новости-ի հաղորդմամբ՝ հաստատության աշխատակիցներին հաջողվել է հետ մղել հարձակվողներին: Տեսանյութերից մեկում երևում են ենթադրաբար գազային ռումբերի հետևանքով պայթյունները:

Նշվում է, որ հարձակվողները փախուստի են դիմել դեպքի վայրից: Ոստիկանությունը պարզում է տեղի ունեցածի հանգամանքները: