Երևանի բարձրահարկ շենքերից մեկի բակում հայտնաբերվել է տղամարդու դի. Shamshyan.com
Այսօր՝ հունվարի 28-ին, ժամը 12: 30-ի սահմաններում Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մալաթիա վարչական շրջանի Սվաճյան 34 շենքի բակում տղամարդու դի կա: Այս մասին տեղեկացնում է Shamshyan.com–ը։
Ոստիկաններն ու փրկարարները շենքի բակում հայտնաբերել են նույն շենքի 36 բնակարանի բնակիչ, 88-ամյա Սուրեն Հ.-ի դին: Այս պահին մահացածի աղջկա հետ հոգեբանական զրույց է վարում ԱԻՆ փրկարարական ծառայության հոգեբան Մերի Գևորգյանը, քանի որ աղջիկը գտնվում է սթրեսային վիճակում:
Փաստի առթիվ քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում: Հարևանները վկայել են, որ մահացածն ուներ առողջական խնդիրներ և մի քանի անգամ փորձել է ինքնասպան լինել:
Նյութն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր կայքում։










