Ողբերգական ավտովթար Արմավիրի մարզում. վարորդը և ուղևորը տեղում մահացել են

10:42 • 28.01.18

Հունվարի 28-ին, ժամը 09:15-ին ահազանգ է ստացվել, որ Դալարիկ-Արմավիր ավտոճանապարհի 1-ին կմ-ի հատվածում ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել, կան զոհեր. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Ինչպես տեղեկացնում է Արտակարգ իրավիճակների նախարարության կայքը, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Opel Vectra B» մակնիշի 35 NP 805 պետհամարանիշի (վարորդ` 1985 թ. ծնված Ս. Թ.) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից, կողաշրջվել, և հայտնվել դաշտամիջյան հատվածում:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը վարորդի և ուղևորի՝ 1977 թ. ծնված Պ. Հ.-ի դիերը տեղի ուժերով դուրս են բերվել ավտոմեքենայից:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը: Փրկարարները դիերը մոտեցրել են <<1-03>> ծառայության ավտոմեքենային:


Ըստ Shamshyan.com-ի՝ փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Փրկարարները, ոստիկաններն ու քաղաքացիները շրջել են ավտոմեքենան, այնուհետև դրսում հայտնաբերված դիերը պատարագով մոտեցրել շտապօգնության մեքենային: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի, մահացածի ինքնությունը: