Կիպրոսում մեկնարկել են նախագահական ընտրությունները

10:58 • 28.01.18

Կիպրոսում այս առավոտ մեկնարկել են հանրապետության անկախացումից ի վեր թվով տասներեքերորդ նախագահական ընտրությունները, այս մասին տեղեկացնում է РИА Новости գործակալությունը:

Նախագահական այս ընտրություններին Կիպրոսում կարող է մասնակցել 18 տարին լրացած շուրջ 551 000 քաղաքացի, որոնք կարող են քվերակության մասնակցել 1100 գործող ընտրատեղամասերում: Ընտրությունները հսկում է ավելի քան 2000 անվտանգության աշխատակից:

Կիպրոսում նախագահն ընտրվում է 5 տարի ժամկետով՝ ժողովրդի գաղտնի քվերակությամբ:

Այս անգամ նախագահի պաշտոնի համար հավակնում են 9 թեկնածում, նրանց թվում է նաև գործող նախագահ Նիկոս Անաստասիադիսը:

Եթե թեկնածուներից որևէ մեկին չհաջողվի առաջին փուլում հավաքել ձայների 50 տոկոսից ավելին, ապա փետրվարի չորսին երկրում կանցկացվի նախագահական ընտրությունների երկրորդ փուլը, որին կմասնակցեն առաջին փուլում առավելագույն ձայներ հավաքած երկու թեկնածուներ: