Ֆինլանդիայում սկսվել են նախագահական ընտրությունները
Ֆինլանդիայում սկսվել է նախագահական ընտրությունների քվեարկությունը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն` վկայակոչելով երկրի արդարադատության նախարարությանը:
Ընդհանուր առմամբ՝ քվեարկելու իրավունք ունի երկրի 4,5 միլիոն քաղաքացի: Վաղաժամ քվեարկել է ընտրողների 36,7 տոկոսը կամ 1,55 միլիոն մարդ, այդ թվում` վարչապետը և երկրի նախագահը:
Նախագահի պաշտոնին հավակնում է 8 թեկնածու, այդ թվում` երկրի նախկին վարչապետ Մատի Վանհանենը և Եվրախորհրդարանի անդամ Պաավո Վյայուրյունենը:
Նախատեսվում է, որ ընտրությունները կանցկացվեն մեկ փուլով, սակայն երկրորդ փուլի անցկացման անհրաժեշտության դեպքում այն նշանակված է փետրվարի 11-ին:










