Ֆրանսիացի նախարարին կրկին մեղադրել են բռնաբարության համար

12:07 • 28.01.18

Ֆրանսիացի նախարար Ժերալդ Դարմամենը, որը անցյալ տարի մեղադրվել էր բռնաբարության համար, կրկին հայտնվել է քննիչների ուշադրության կենտրոնում: Ինչպես փոխանցում է РБК հեռուստաալիքը, նախարարը հերքում է իրեն առաջադրված մեղադրանքները:

Փարիզի դատախազությունը կրկին վերսկսել է պետական հաշիվների նախարար Ժերալդ Դարմանենի նկատմամբ ավելի վաղ սկսված հետաքննությունը, մեղադրանքները կապված են դեռևս 2009 թվականին տեղի ունեցած իրադարձությունների հետ:

Առաջին անգամ ենթադրյալ զոհը՝ 45-ամյա մի կին, բողոք էր ներկայացրել նախարարի դեմ 2017 թվականի գարնանը, ինչից հետո Դարմանենի հանդեպ առաջին անգամ հետաքննություն սկսվեց: Նախարարը հերքեց իրեն առաջադրված բոլոր մեղադրանքները և նույնիսկ պատասխան հայցով դիմեց դատարան՝ մեղադրելով կնոջը զրպարտանքի համար:

Նույն տարվա հուլիսին հետաքննությունը դադարեցվեց, քանի որ նախարարին մեղադրած կինն այդպես էլ չներակայացավ դատարան ու հանդես չեկավ պահանջվող վկայությամբ:

Սակայն պարզվում է, որ այս տարվա հունվարին վերոնշյալ անձը կրկին բողոք է ներկայացրել դատախազություն, ինչի արդյունքում հետաքննությունը վերսկսվել է:

Այս իրադարձությոնների ֆոնին Ֆրանսիայի վարչապետ Էդուարդ Ֆիլիպն իր վստահությունն է հայտնել նախարարին ու նշել, որ անկախ ամեն ինչից հետաքննությունը պետք է իրականացվի անողմնակալ կերպով: