91 տարեկանում մահացել է IKEA-ի հիմնադիր Ինգվար Կամպրադը

15:26 • 28.01.18

Կյանքի 91-րդ տարում մահացել է շվեդական IKEA ընկերության հիմնադիր Ինգվար Կամպրադը:

Նրա մահվան մասին հայտնել է ընկերությունը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Ինգվար Կամպրադը կյանքից հանգիստ հեռացել է իր տանը՝ Սմոլանդում … Նրան շատ կկարոտենք, նրա ընտանիքն ու ողջ աշխարհում IKEA-ի աշխատակիցները ջերմությամբ են հիշելու նրան»,- ասվում է Facebook-ում ընկերության հրապարակած հայտարարության մեջ:


Կամպրադը ծնվել է 1926 թվականին և իր կոնցերնը հիմնադրել էր 17 տարեկանում: