Քաբուլի կենտրոնում պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 103-ի

15:48 • 28.01.18

Քաբուլում շաբաթ իրականացված ահաբեկչության հետևանքով զոհերի թիվը ահսել է 103-ի: Եվս 235 մարդ ստացել են վնասվածքներ: Այդ մասին կիրակի հայտնել է երկրի ներքին գործերի նախարարությունը, գրում է ТАСС-ը:


Ավելի վաղ հաղորդվում էր 95 զոհի և 163 վիրավորի մասին:


Հունվարի 27-ին մահապարտ ահաբեկիչը պայթուցիկով լցված շտապօգնության մեքենա է պայթեցրել Աֆղանստանի մայրաքաղաքի կառավարական թաղամասի մոտակայքում: Պայթյունը որոտացել է Անվտանգության ազգային վարչության և Հնդկաստանի դեսպանատան շենքերի մոտակայքում:


Հարձակման պատասխանատվությունը ստանձնել է «Թալիբան» շարժումը:


Երկրում հայտարարվել է ազգային սուգ: