Չեխիայում խանութներին արգելվել է անվճար պոլիէթիլենային տոպրակներ տրամադրել հաճախորդներին
Չեխիայում 2018 թվականից ուժի մեջ է մտել խանութներում անվճար պոլիէթիլենաային տոպրակների արգելքը: Այժմ Չեխիայի բոլոր խանութներում դրանք կվաճառվեն ցանկացած այլ արտադրանքի պես, հայտնում է segodnya.ua–ն:
Օրենքն ընդունվել էր դեռ 2016 թվականին, սակայն այն ուժի մեջ է մտել միայն այս տարի: Շատ խանութներ, սակայն, մինչ օրենքի ուժի մեջ մտնելն արդեն սկսել են կիրառել այդ պրակտիկան:
Նոր օրենքով նախատեսվում է նվազեցնել պոլիէթիլենի օգտագործումը և դրա պատճառով առաջացող շրջակա միջավայրի աղտոտվածությունը: Օրենքը խախտելու համար նախատեսվում է մոտ 20 հազար եվրոյի տուգանք:
«Շնորհիվ նրա, որ առևտրային ցանցերը վճար են սահմանել փաթեթների օգտագործման համար, դրանց օգտագործումը կրճատվել է ավելի քան 50 տոկոսով»,- նշել է Չեխիայի շրջակա միջավայրի պաշտպանության նախարար Ռիխարդ Բրաբեցը:










