Փրկարարները Վայոց Ձորում 4 մարդատար ավտոմեքենա են դուրս բերել արգելափակումից

09:35 • 28.01.18

Հունվարի 28-ին, ժամը 01:47-ին տեղեկություն է ստացվել, որ Վայք-Ջերմուկ ավտոճանապարհի 21-րդ կմ-ին արգելափակվել են ավտոմեքենաներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:


Ինչպես տեղեկացնում է Արտակարգ իրավիճակների նախարարության կայքը, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 4 մարդատար ավտոմեքենա: