Յակուտիայում հարբած հայրը դուրս է նետել իր 10 ամսական երեխային պատուհանից. երեխայի վիճակը ծանր է
Յակուտիայում հարբած հայրը դուրս է նետել իր 10 ամսական երեխային երկրորդ հարկի պատուհանից, այս մասին գրում է Ռուսաստանի Դաշնության Սախա-Յակուտիայի Հանրապետության առոջղապահության նախարարության պաշտոնական կայքը:
Հայտնի է, որ երեխայի վիճակը ծայրահեղ ծանր է:
Դեպքը տեղի է ունեցել Սունտարի շրջանում, երեխային օգնելու համար օդային ճանապարհով դեպքի վայր է ժամանել շտապօգնության բրիգադ:
Աղբյուրը մանրամասնում է, որ տուժած երեխան աղջիկ է, նրա մոտ արձանագրվել են գլխի լուրջ վնասվածքներ:
Հիշեցնենք, որ օրեր առաջ ՌԴ Օմսկի մարզում Կիրովի փողոցում անցորդները 5-ամյա աղջկա են գտել՝ առանց վերնազգեստի, երեխան դրսում է մնացել 18 ժամ: Պազրվել է՝ երեխայի հայրն այդ ընթցաում գտվել է տանը՝ ալկոհոլի ազդեցության տակ:










