Սթիվեն Սփիլբերգի հաջորդ ֆիլմը կլինի «Ինդիանա Ջոնս 5»-ը
Ամերիկացի ռեժիսոր Սթիվեն Սփիլբերգը հաստատել է, որ իր հաջորդ նախագիծը կդառնա Ինդիանա Ջոնսի արկածների մասին հինգերորդ ֆիլմը:
Ինչպես հայտնում է The Independent-ը, ֆիլմաշարի հերթական մասի թողարկումը նախատեսված է 2020-ի հուլիսի 10-ին: Առկա տեղեկության համաձայն՝ Սփիլբերգը հետաձգել է «Վեսթսայդյան պատմություն» մյուզիքլի ուղղությամբ կատարվող աշխատանքները և նախ կզբաղվի գանձեր որոնող Ինդիանա Ջոնսի մասին ժապավենի նկարահանումներով:
Ֆիլմ շուրջ տարվող աշխատանքներին որպես գործադիր պրոդյուսեր կմասնակցի Ջորջ Լուկասը, իսկ ժապավենի կոմպոզիտորը կդառնա Ջոն Ուիլյամսը: Ներկա պահին հայտնի չէ, թե Հարիսոն Ֆորդից բացի էլ ով կընդգրկվի դերասանական կազմում:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ինդիանա Ջոնսի արկածների մասին նոր ֆիլմում չի մասնակցի դերասան Շայա Լաբաֆը, որը մարմնավորում էր գլխավոր հերոսի որդու կերպարը:










