Գյումրիում Ռուսաստանից ձեռք բերված «Կոռնետ-Է» հակատանկային հրթիռային համալիր է ցուցադրվել
Հայաստանը Ռուսաստանից ձեռք է բերել «Կոռնետ-Է» հակատանկային կառավարվող հրթիռները, որոնք ներկայացվել են հունվարի 28-ին՝ Գյումրիում Բանակի օրվան նվիրված ռազմական ցուցադրության ժամանակ: Այս մասին հայտնում է Regnum-ը:
Հայտնի է, որ Հայաստանի կողմից այս հակատանկային կառավարվող հրթիռները ձեռք բերելու մասին խոսակցություններ եղել են նաև ավելի վաղ, սակայն դրանք բացահայտորեն ցուցադրվել են միայն երեկ:
Դեռևս 2016թ.–ի փետրվարին հրապարակվել էր այն զինատեսակների նախնական ցուցակը, որոնք Հայաստանը պետք է ձեռք բերի ռուսական 200 մլն դոլարի վարկի շրջանակներում։ Ցանկում, սակայն, «Կոռնետ–Է»–ի մասին որևէ խոսք չկար։ Ավելի ուշ բազմիցս հայտարարություններ էին եղել այն մասին, որ ցանկը մասնակիորեն վերանայվել է։










