«Գրեմմի-2018»-ին ներկայացված Տիգրան Մանսուրյանն ու Կոնստանտին Օրբելյանը մրցանակի չեն արժանացել (տեսանյութեր)

09:36 • 29.01.18

Հունվարի 28-ին Նյու Յորքի «Մեդիսոն Սքուեր Գարդեն» համալիրում կայացել է ամենամյա «Գրեմմի» երաժշտական մրցանակաբաշխությունը, որի ժամանակ հեղինակավոր մրցանակին են արժանացել երաժշտական ոլորտի ամենատարբեր ուղղությունները ներկայացնող տասնյակ հայտնիներ:

Հայտնի է, որ ցանկալի արձանիկի հավակնորդների թվում եղել են նաև հայեր, որոնք, սակայն, մրցանակի չեն արժանացել:

Մասնավորապես՝ «Լավագույն  ժամանակակից դասական ստեղծագործություն» անվանակարգում ներկայացված էր Տիգրան Մանսուրյանը՝ «Ռեքվիեմ» ստեղծագործությամբ: Հայտնի է, որ այս անվանակարգում հաղթել է Ջենիֆեր Հիգդոնը («Viola Concerto»), գրում է billboard.com-ը։

 



«Լավագույն դասական սոլո վոկալային ալբոմ» անվանակարգում ներկայացված էին Դմիտրի Խվորոստովսկին ու Կոնստանտին Օրբելյանը (Sviridov: Russia Cast Adrift): Սակայն այս անվանակարգում հաղթել է Բարբարա Հանիգանը (Crazy Girl Crazy – Music By Gershwin, Berg & Berio):



Նշվում է, որ 2003թ. ի վեր սա առաջին դեպքն էր, երբ «Գրեմմի»-ն անցկացվել է Լոս Անջելեսի սահմաններից դուրս:

Մրցույթի գլխավոր անվանակարգերում մրցանակների արժանացած աստղերի ցանկին կարող եք ծանոթանալ այստեղ։