Բաքվում բնակելի շենքում պայթյուն է տեղի ունեցել

17:27 • 29.01.18

Բաքվում բնակելի շենքերից մեկում պայթյուն է տեղի ունեցել, հայտնում է ԱՊԱ գործակալությունը:


Ինչպես հաղորդում է գործակալությունը, դեպքը գրանցվել է մայրաքաղաքի Նիզամիի թաղամասում գտնվող հինգհարկանի շենքում:


Ենթադրաբար, պայթյունի պատճառը եղել է գազի արտահոսքը:


Հաղորդվում է, որ փլատակների տակ հնարավոր է մարդիկ լինեն:


Դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարարները: