Իսլանդական թերթը սխալմամբ երգիչ Էդ Շիրանի լուսանկարը տեղադրել է մահախոսականների էջում
Իսլանդական Morgunbladid թերթը սխալմամբ բրիտանացի 27-ամյա երգիչ Էդ Շիրանի լուսանկարը տեղադրել է մահախոսականների էջում, հայտնում է metro.co.uk-ը:
27-ամյա երաժշտին պատահաբար շփոթել են 82-ամյա տեղացի բնակիչ Սվավարի Գունարի Սիգուրսոնի հետ, որի մասին գրված է եղել մահախոսականը:
Երգիչը, սակայն, հիանալի վիճակում է և հավանաբար պատրաստվում է իր հարսանիքին: Օրեր առաջ նա հայտարարել է իր նշանադրության մասին:










