Կախա Կալաձեն մտադիր է ամբողջությամբ լուծել Թբիլիսիում կայանատեղերի խնդիրը
Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն հայտարարել է, որ պատրաստվում է ամբողջովին լուծել քաղաքում կայանման համակարգի հետ կապված խնդիրները: Այդ մասին հայտնում է Грузия Online-ը:
Այդ մասին Կալաձեն հայտարարել է լրագրողների հետ զրույցում:
ԶԼՄ-ների ներկայացուցիչները հետաքրքրվել են, թե արդյոք քաղաքապետարանը պատրաստվում է վերահսկել ավտոկայանատեղիներում աշխատող անհատներին:
«Տրանսպորտային քաղաքականության ուղղությամբ աշխատանքը սկսվել է: Նախատեսվում են որոշակի փոփոխություններ: Դա համալիր ծրագիր է, որը ներառում է տրանսպորտի, կայանատեղիների համակարգում, տաքսիների աշխատանքի կարգավորում, խցանումների հետ կապված խնդրի կարգավորում, էստակադաների կառուցում և այլն: Ամեն ինչ հարկավոր է դիտարկել մեկ համատեքստում, որպեսզի կարգավորվի խցանումների հետ կապված խնդիրը, և գոյություն ունենան ինչպես ստորգետնյա, այնպես էլ վերգետնյա կայանատեղիներ: Այդ ամենը կկարգավորվի»,- հայտարարել է Կալաձեն:










