Մեծ Բրիտանիայում մահացել է ավելի քան 150 ժառանգ ունեցող հայտնի կինը

18:14 • 29.01.18

Մեծ Բրիտանիայում մահացել է ռեկորդակիր տատիկը, ով ավելի քան 150 թոռ, ծոռ և ծոռի երեխաներ ուներ, հայտնում է The Daily Mail-ը:


Մարգարեթ Հովարթը, ով Մանչեսթերում ամենամեծ ընտանիքներից մեկն ուներ, մահացել է 89 տարեկան հասակում կենդանի մնացած 50-ից մինչև 70 տարեկան իր ինը երեխաների շրջապատում: Ընդհանուր առմամբ կինը ունեցել է 12 երեխա:


Նշվում է, որ Հովարթը «Մանչեսթեր Յունայթեդ» ակումբի մեծ երկրպագու էր: Նրա ողջ սենյակը հարդարված էր թիմի գույներով: