Շերը ներառվել է բոլոր ժամանակների ամենահարուստ երաժիշտների թոփ-15-ում

18:49 • 29.01.18

Հայտնի հայազգի երգչուհի, երգերի հեղինակ, դերասանուհի, կինոռեժիսոր և երաժշտական պրոդյուսեր Շերը (Շերիլին Սարգսյան) ներառվել է բոլոր ժամանակների ամենահարուստ երաժիշտների թոփ-15-ում: Այս մասին հայտնում է Вести. Экономика-ն:

«Շերն այն սակավաթիվ արտիստներից է, որոնք միաժամանակ ստացել են «Օսկար», «Գրեմի», «Էմմի» և 3 «Ոսկե գլոբուս» մրցանակներ՝ կինոյի, երաժշտական և հեռուստատեսական ինդուստրիաներում աշխատելու համար, ինչպես նաև՝ որպես պատմության միակ կատարող, որի երգերը հինգ տասնամյակ շարունակ զբաղեցրել են առաջին տեղերը ԱՄՆ-ի հիթ-շքերթներում», - նշել է աղբյուրը:

Հաղորդվում է, որ 71-ամյա աստղի կարողությունը գնահատվում է 350 միլիոն դոլար, ինչը թույլ է տվել նրան զբաղեցնել այս վարկանիշի 12-րդ տեղը:

Շերը ներառվել է բոլոր ժամանակների ամենահարուստ երաժիշտների թոփ-15-ում