Քենիայում հրշեջներին չի հաջողվել մարել հրդեհը՝ ջրի պակասի պատճառով (լուսանկարներ)

13:07 • 30.01.18

Քենիայի մայրաքաղաք Նայրոբիի բնակելի թաղամասերից մեկում հրդեհ է բռնկվել, որի հետևանքով մահացել է չորս մարդ, մոտ վեց հազար մարդ անօթևան է մնացել, քանի որ հրշեջների մոտ վերջացել է ջուրը: Այս մասին հայտնում է CNN-ը՝ հղում անելով խորհրդարանի անդամ Նիքսոն Քորիրին:

«Հրշեջները րոպեներ անց ժամանեցին դեպքի վայր, սակայն, ցավոք, նրանց մոտ ջուրը չհերիքեց կրակի տարածումը կանխելու համար: Մենք կարող ենք ունենալ լավագույն սարքավորումները, սակայն առանց ջրի նրանք չեն կարող ոչինչ անել», - ասել է նա:

Քորիրի խոսքով՝ ինքը խնդրել է սարքավորումների մի մասը Քենիայի Զինված ուժերից և օդանավակայանից, սակայն չի հաջողվել ստանալ դրանք «բյուրոկրատիայի պատճառով»:

Նշվում է, որ ոմանք մեղադրել են երկրի նախագահ Ուհուրու Քենյատային բնակչությանն աշխատող հրշեջ մեքենաներով չապահովելու համար:

Քենիայի Կարմիր խաչի տվյալների համաձայն՝ կրակը մարելու համար պահանջվել է ութ ժամ: