Ուրուգվայի զբոսաշրջության նախարար Լիլիամ Քեշիշյանը կհրաժարվի թուրքական պատվիրակության հետ հանդիպումից

22:36 • 30.01.18

Ուրուգվայի զբոսաշրջության նախարար Լիլիամ Քեշիշյանը կհրաժարվի թուրքական պատվիրակության անդամերի հետ հանդիպումից փետրվարի 7-8-ը նախատեսված այցի ժամանակ: Այս մասին հաղորդում է Rusarminfo-ն՝ վկայակոչելով տեղի աղբյուրը:

Ինչպես ավելի վաղ հաղորդել էինք, Ուրուգվայի հայ համայնքն իր դժգոհությունն է հայտնել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այցի կապակցությամբ: Համայնքի ներկայացուցիչները քննարկում են իրենց բողոքն արտահայտելու տարբերակները:

Նրանք նշում են, որ Էրդողանին հիշեցնելու են Հայոց ցեղասպանության մասին, որի պատճառով էլ իրենց նախնիները հայտնվել են այդ երկրում: