Կոտայքի «Արզնի ձոր» կոչվող հատվածում հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 48-ամյա կնոջ դին
Հունվարի 30-ին, ժամը 11:15-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի «Արզնի ձոր» կոչվող հատվածում հայտնաբերվել է դի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ինչպես տեղեկացնում է Արտակարգ իրավիճակների նախարարության կայքը, դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:
Shamshyan.com կայքը հայտնում է, որ հայտնաբերվել է Կոտայքի մարզի Ակունք գյուղի բնակիչ, 48-ամյա Լաուրա Չ.-ի դին։ Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։
Հիշեցնենք, որ ոստիկանությունն ավելի վաղ տեսանյութ էր տարածել, որում ասվում էր, որ 48-ամյա Լաուրա Չանգլյանը որոնվում է որպես անհետ կորած։










