Անջելինա Ջոլին նկարահանվել է Guerlain-ի նոր օծանելիքի գովազդում (տեսանյութ)

13:09 • 30.01.18

Հոլիվուդյան գերաստղ Անջելինա Ջոլիի և ֆրանսիական հեղինակավոր Guerlain բրենդի՝ նախորդ տարի սկսված համագործակցությունը նոր շարունակություն է ստացել:

Ինչպես նշում է elle.ru-ն, գեղեցկուհին նկարահանվել է նոր Mon Guerlain Florale օծանելիքի գովազդում:

Աղբյուրը նկատում է, որ 6 երեխայի մայրը շատ հմայիչ է տեսահոլովակում, քանի որ ներկայացել է հնարավորինս բնական վիճակով՝ առանց ավելորդ շպարի ու ոճային հանդերձների:

Ենթադրվում է, որ Guerlain-ի նոր բույրը դառնալու է գարնան ամենապահանջված օծանելիքներից մեկը:

 

 

Անջելինա Ջոլին նկարահանվել է Guerlain-ի նոր օծանելիքի գովազդում (տեսանյութ)