«Մուսա լեռան 40 օրը» գրքի հոլիվուդյան էկրանավորմանը խանգարեց Թուրքիան. BBC 3-ի անդրադարձը
Բրիտանական BBC 3 ռադիոկայանը Մուսա լեռան դիմադրությանը նվիրված հատուկ հաղորդում է պատրաստել, հաղորդման պատրաստման հիմք է հանդիսացել հրեական ծագումով ավստրիացի հայտի գրող և դրամատուրգ Ֆրանց Վերֆելի «Մուսա լեռան 40 օրը» գիրքը:
50 րոպե տևած հաղորդման ժամանակ հեղինակները նշել են, որ Վերֆելի այս ստեղծագործությունը կարելի է համարել 20-րդ դարի ամենահուզիչ պատմական վեպը, որը ներկայացնում է Հայոց ցեղասպանության տարիներին մուսալեռցի հայերի 53-օրյա դիմադրության իրական պատմությունը:
«Այս գիրքը բացում է ժամանակակից պատմության ամենախորը վերքը, երբ Օսմանյան կայսրությունը որոշեց ամբողջովին ոչնչացնել հայկական ծագման սեփական քաղաքացիներին», - պատմել է հաղորդման հեղինակ Մարիա Մարգարոնիսը՝ նշելով, որ 1943 թվականին առաջին անգամ հրատարակված գիրքը թեև բազմիցս հայտնվել է արգելվածների շարքում, սակայն դա չի խանգարել նրան թարգմանվել աշխարհի 34 լեզուներով:
Ըստ նրա՝ Հոլիվուդում պարբերաբար ցանկացել են էկրանավորել այս պատմությունը, սակայն դա այդպես էլ տեղի չի ունեցել թուրքական իշխանությունների ստեղծած խոչընդոտների պատճառով:










